Orange-ն ուրախությամբ հայտարարում է Orange Premier բաժանորդների համար, Incourt թենիսի ակումբի հետ համատեղ կազմակերպված թենիսի երկրորդ առաջնության արդյունքները: Մայիսի 16-ին և 17-ին կայացած այս առաջնությանը մասնակցել են նախապես ընտրված Orange Premier Սև և Սպիտակ քարտապանները: Առաջնության հաղթող Սերգեյ Մելիքովն արժանացավ գլխավոր մրցանակին՝ ստանալով մայիսի 24-ից հունիսի 7-ը Ֆրանսիայում կայանալիք ավազե կորտերի վրա անցկացվող աշխարհի առաջատար Ռոլան-Գարոս թենիսի մրցաշարին մեկ ամբողջ օր ներկա գտնվելու բացառիկ հնարավորություն: Մասնակցության փաթեթը ներառում է նաև մուտքի տոմս Orange գոտի, ինքնաթիռի տոմսեր և առաջնության գործընկեր Armenia Marriott Yerevan հյուրանոցի կողմից հյուրանոցի ամրագրում Փարիզում' 3 գիշերվա համար:

 

 

Դավիթ Պետրոսյանը, ով նվաճեց երկրորդ տեղը, Օրանժ Արմենիայի գործընկեր Incourt թենիսի ակումբի կողմից ստացավ նվեր-քարտ, որով կարող է 2 ամիս շարունակ զբաղվել այս ազնվական և նորաձև սպորտաձևով տարածաշրջանի լավագույն թենիսի ակումբում:

 

Առաջնության բոլոր մասնակիցներին շնորհավորելով և գլխավոր մրցանակը հաղթողին հանձնելով՝ Օրանժ Արմենիայի Վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանն ասաց. «Orange Premier նախագիծը հատուկ ստեղծվել է մեր հավատարիմ հաճախորդների համար' Orange-ի ծառայություններից ակտիվորեն օգտվելու համար նրանց շնորհակալություն հայտնելու և խրախուսելու նպատակով: Շատ ուրախ եմ տեսնել, որ այս առաջնություններն արդեն դարձել են բարի ավանդույթ և արժանացել մեր հաճախորդների գնահատանքին: Ցանկանում ենք, որ մեր Orange Premier հաճախորդներն իրենց յուրահատուկ զգան և բազմաթիվ առավելություններից ու հետաքրքիր առաջարկներից զատ, ունենան բացառիկ հնարավորություն մասնակցելու այս հետաքրքիր նախաձեռնություններին և բաց չթողնեն միմյանց հետ ավելի հաճախ շփվելու առիթները»:

 

 

Հիշեցնենք, որ առաջին Orange Premier թենիսի առաջնությունը տեղի է ունեցել 2014թ. մայիսին, որին, նույն տարվա նոյեմբերին, հաջորդել է առաջին Orange Premier շախմատի առաջնությունը:

 

Ռոլան-Գարոսը թենիսի խոշորագույն առաջնություններից է, որն անցկացվում է Ֆրանսիայում: Ավազե կորտերի վրա անցկացվող թենիսի աշխարհի ամենաառաջատար մրցաշարը և «Մեծ սաղավարտ» թենիսի տարեկան առաջնության չորս հիմնական մրցաշարերից թվով երկրորդը լինելով՝ այն, անկասկած, ավազե կորտերի վրա անցկացվող թենիսի ամենամեծ մրցաշարն է: