Մադրիդի «Ռեալի»՝ արդեն նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հրաժեշտ տվեց ֆուտբոլիստներին և երկրպագուներին:

Մասնագետը թվիթերյան իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը.

«Ռեալում» անցկացրած երկու ֆանտաստիկ տարիներն ընդմիշտ կմնան իմ հիշողությունում: Շնորհակալ եմ ակումբին, երկրպագուներին և իմ ֆուտբոլիստներին»:

Նշենք, որ Անչելոտիի հեռանալու մասին երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը: