Այսօր խորհրդարանում պետբյուջեի 2014թ․ կատարողականի հաշվետվության քննարկման ընթացքում Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց Դավիթ Հարությունյանին՝ մի՞թե հնարավոր չէր կրճատել ֆուրշեթները, ճաշերը, ընթրիքները: Արդյոք հնարավոր չէ՞ անցնել արտակարգ տնտեսման ռեժիմին:

 

Դավիթ Հարությունյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, ասաց, որ արտակարգ տնտեսման ռեժիմը միշտ պետք է լինի, որովհետև որևէ երկիր չի կարող երբևէ ունենալ այնքան փող, որ գոհ լինի իր ունեցած ֆինանսական ռեսուրսներից, բայց այն չպետք է դառնա ծայրահեղության աստիճան.

 

«Եթե խոսքը վերաբերում է արարողակարգային միջոցառումներին՝ ես համարում եմ այդտեղ տնտեսումը սխալ է, և փորձն է ցույց տալիս որ նման դեպքերում տնտեսումը բերում է հակառակ արդյունքի, դու կորցնում ես շատ ավելի լուրջ տեղում»,- ասաց Հարությունյանը:


Մանրամասն՝ 1in.am-ի տեսանյութում