«2.5 տարի անընդհատ ամեն ինչ անում ենք տաքսու վարորդների համար»,- լրագորղների հետ զրույցում ասաց Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ անդրադառնալով անհատ տաքսու վարորդների բողոքի ակցիաներին և դժգոհություններին:
«Եթե դուք նկատեք, բողոքում են մի քանի փոքր խմբեր: Ես կարող եմ ասել, որ դրանք անձնական հարցեր են, և մոտ ապագայում ես բոլորին ընդունելու եմ, բոլորի առաջարկները դուք բոլորդ եք լսելու և ինքներդ եք համոզվելու, որ առաջարկները շատ տարբեր են, և հանրության կողմից կան առաջարկներ, որ անընդունելի են»,- ասաց նախարարը:
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում.