Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան անդրադարձել է ՖԻՖԱ-ի պաշտոնյաների աղմկահարույց ձերբակալմանը և նշել, որ վայելել է այդ գործընթացը:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Ցյուրիխում կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել է կառույցի մի քանի պաշտոնյա, այդ թվում նաև՝ ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի փոխնախագահներ Ջեֆրի Ուեբը, Էուխենիո Ֆիգերեդոն, ինչպես նաև Էդուարդո Լին, Խուլիո Ռոկան, Կոստաս Տակասը, Խոսե Մարիա Մարինը և այլք, մի շարք չինովնիկների էլ մեղադրանք է առաջադրվել:

«Նրանք ինձ խելագար էին անվանում, սակայն այսօր ճշմարտության պահն է, և ես վայելում եմ այն: Նրանք ատում են ֆուտբոլը: Բավական է ստել ժողովրդին՝ հանուն Բլատերի վերընտրման»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է Reuters-ը: