Ինչպես արդեն տեղեկացրել էինք Մաստարա գյուղի բնակիչները բողոքի ցույց էին կազմակերպել. վերջիններս սպառնում էին փակել ճանապարհը: Բանն այն է, այս գյուղի բնակիչների մեծ մասը՝ մոտ 500 տնտեսություն, անելանելիության առջև էին կանգնել: World Vision կազմակերպոււթյունը գյուղացիներից երկու տարի շարունակ կաթ է ընդունել, սակայն արդեն դադարել է ընդունումը, ինչը հանգեցրել է գյուղացիների զայրույթին:

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիներից Սևակ Գևորգյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ բողոքի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել: Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը հավաստիացրել է, որ վաղվանից կսկսեն գյուղացիներից կրկին ընդունել կաթը:

 

 

Հիշեցնենք, որ կաթ ընդունող կազմակերպությունը World Vision-ն է, որը Թալինում է գտնվում տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում և նպատակ ունի հասնելու կայուն համայնքահեն տնտեսական զարգացման: