Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի Պորտուգալիայի դեմ կայանալիք խաղի մարզումներին: Այս մասին «Ֆուտբոլի ժամը» հաղորդման շրջանակներում ասել է Էդուարդ Քալանթարյանը:
Չնայած Յուրա Մովսիսյանի անունն արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցուցակում նշված չէ, սակայն ֆուտբոլիստն, այնուամենայնիվ, կլինի Հայաստանում և կմարզվի: Ֆուտբոլիստի վնասվածքի լրջությունը կպարզվի տեղում և կորոշվի՝ Մովսիսյանը մասնակցելո՞ւ է հանդիպմանը, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ հարձակվողը վնասվածքի պատճառով ստիպված էր բաց թողնել մրցաշրջանի ավարտը:
Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա հունիս 13-ին: