Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ հայտնի ռեժիսոր-պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Վերջինիս տեղափոխել էին Էրեբունի հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունք՝ երիկամային անբավարարություն ախտորոշմամբ:
Քիչ առաջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցին հաջողվեց պարզել, որ ռեժիսորի առողջական վիճակը կայուն է, սակայն այլ մանրամասներ հիվանդանոցից չհաղորդեցին.
«Բանն այն է, որ պարոն Թադևոսյանը մեզ խնդրել է իր առողջական վիճակի մասին ինֆորմացիա չտրամադրել լրատվամիջոցներին»,- ասացին Էրեբունի բժշկական կենտրոնից: