Օքսֆորդի համլսարանն առաջին անգամ կունենա կին ռեկտոր. մայիսի 28-ին Շոտլանդիայի Սենտ Էնդյուս հնագույն համալսարանի ղեկավար Լուիզա Ռիչարդսոնի թեկնածությանը հավանություն Է տրվել այդ նշանավոր պաշտոնի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 1230 թվականին ռեկտորի առաջին ընտրությունների պահից ի վեր համալսարանը գլխավորել են սոսկ տղամարդիկ: Ռիչարդսոնը ռեկտորի պաշտոնում կփոխարինի Էնդրյու Համիլտոնին, որը կգլխավորի Նյու Յորքի համալսարանը: Պարտականությունների կատարմանը նոր ռեկտորը ձեռնամուխ կլինի 2016 թվականի հունվարից:

 

 

Պրոֆեսոր Ռիչարդսոնը, քաղաքագետ Է, քաղաքական հետազոտությունների, անվտանգության և ահաբեկչության հիմնախնդիրների բնագավառի մասնագետ, ահաբեկչության հիմնախնդրին նվիրված գրքերի հեղինակ: Նոր ռեկտորը ծնվել և մեծացել Է Իռլանդիայում, քոլեջն ավարտվել Է Դուբլինում, ավելի ուշ սովորել Է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի համալսարանում և Հարվարդի համալսարանում: Սենտ Էնդյուսի համալսարանը գլխավորել Է 2009 թվականից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: