Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ԼՈՒՐԵՐ.com-ը, երեկ՝ հունիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:10-ի սահմաններում Ռոստովյան-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են 33-ամյա Հովհաննես Սարգսյանի վարած Ford Transit մակնիշի 23 ՍՏ 344 համարանիշի և 62-ամյա Վալերի Մնացականյանի վարած Renault մակնիշի Լ 3121 համարանիշի ավտոմեքենաները:

 

Վթարի հետևանքով 47-ամյա Սուսաննա Խաչատրյանն ու Արմավիրի մարզի բնակիչ, 32-ամյա Արմենուհի Ալեքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ Ս. Խաչատրյանը, գիտակցության չգալով, մահացել էր: 

 

Մեքենաների վարորդները ևս տեղափոխվել էին հիվանդանոց: 

 

Shamshyan.com-ն այսօր բացառիկ տեսանյութ է հրապարակել՝ ողբերգական ելքով վթարից: