ՖԻՖԱ-ինախագահ Զեպ Բլատերը եղել է Իրինա Շեյքի՝ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նախկին ընկերուհու սիրեկանը: Այս մասին գրում է sport-expres-ը՝ հղում անելով El Mundo-ին:
Իսպանական հարգված լրատվամիջոցը հոդված է հրապարակել՝ «Բլատերի կյանքի բոլոր կանայք» վերնագրով: Հոդվածում ասված է, որ 79-ամյա շվեյցարացին հարաբերություններ է ունեցել ռուս մոդելի հետ, ով ներկայումս հանդիպում է ամերիկացի դերասան Բրեդլի Կուպերի հետ:
Բլատերը Շեյքի հետ հանդիպել է թենիսիստուհի Իլոնա Բուգոսկայի հետ սիրավեպից հետո՝ մինչև 50-ամյա Լինդա Բարասին հանդիպելը: