awf.am Վրոցլավում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում մրցապայքարն ավարտեցին 77 կգ քաշային կարգի ուժեղագույնների՝ Ա խմբի 12 մասնակիցները: Նրանց շարքում էր ապրիլին Թբիլիսիում կայացած մեծահասակների Եվրոպայի առաջնությունում երկամարտի 350 կգ (164+186) արդյունքով բրոնզե մեդալակիր դարձած 19-ամյա Անդրանիկ Կարապետյանը: Նա, ի դեպ, նաև 2012 թ պատանինների աշխարհի չեմպիոնն է, ու մինչ օրս նրան են պատկանում պոկում վարժության (151 կգ) և երկամարտի (331 կգ) աշխարհի պատանեկան ռեկորդները, որոնք նա սահմանել է Կոշիցեում կայացած աշխարհի պատանեկան առաջնության ժամանակ: Վրոցլավում երիտասարդ հայ ծանրորդն իրեն կրկին լավագույն կողմերով դրսևորեց ու երկամարտի 335 կգ (155+180) արդյունքով հռչակվեց երիտասարդների աշխարհի չեմպիոն: Սակայն պետք է խոստովանել, որ այս հաղթանակը հայ դյուցազունին ամենևին էլ հեշտությամբ չտրվեց: Նա պոկում վարժությունում 155 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալը նվաճեց, սակայն բավական հուզվելու տեղիք տվեց իր երկրպագուններին, քանի որ 2 անհաջող մոտեցումներից հետո միայն վերջին մոտեցման ժամանակ իր կամքին ենթարկեց 155 կգ-անոց ոսկեբեր ծանրաձողը: Հրում վարժությունում պայքարը շատ ավելի լարված ու անզիջում ստացվեց: Արդյունքում 12 մասնակիցներից 5-ը այս վարժությունում ձախողվեցին: Անդրանիկը առաջին մոտեցման ժամանակ 180 կգ բարաձացեց ու կրկին ստանձնեց առաջատարի դերը: Նրա գլխավոր մրցակիցը՝ 19-ամյա իրանցի ծանրորդ Ալի Միրին չնայած գործադրած բոլոր ջանքերին, թեժ մրցակցությունում չկարողացավ առաջ անցնել Կարապետյանից: Ճիշտ է, Միրին հրում վարժությունում 182 կգ ցուցանիշով փոքր ոսկե մեդալին արժանցավ, սակայն դա բավարար չեղավ Անդրանիկին երկամարտում շրջանցելու համար: Իրանցի ծանրոդրն, ի վերջո երկամարտի 332 կգ (150+182) արդյունքով դարձավ աշխարհի փոխչեմպիոն: Բրոնզե պարգևը նվաճեց ռումինացի 18-ամյա ծանրորդ Իլիե Ստոյանն, ով երկամարտում արձանագրեց 326 կգ (148+178) արդյունք. տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Առաջարկում ենք նաև
23/11/23 10:30
Գարիկ Կարապետյանը դարձել է երիտասարդների ծանրամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
17/02/16 16:47
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը` Հայաստանի չեմպիոն
22/04/24 14:00
Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թեւանյան
28/06/22 21:00
Արման Վարդանյանը պարգևատրեց Գ.Վ.Պլեխանովի անվան համալսարանի ուսանող, Քիք-բոքսինգի աշխարհի չեմպիոն Ռոբերտ Սարգսյանին
21/10/21 17:28
Փորձելու եմ ճանաչել այս հիասքանչ երկիրը. ՀՀ նախագահը հյուրընկալել է բրազիլական ջիու-ջիթսուի աշխարհի բազմակի չեմպիոն Ռոջեր Գրեյսիին
Ամենադիտված
Լրահոս
08:53
«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ
08:48
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
08:31
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
23:17
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով
23:00
Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով
20:20
10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար
18:22
Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ)
16:24
Ադրբեջանից կներկրվի գազը, Թուրքմենստանից, թե Եգիպտոսից, միևնույն է՝ երկրի ներսում սակագնային քաղաքականություն թելադրողը հենց «Գազպրոմն» է լինելու․ Դավ...
14:00
Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողությամբ` ՌԴ սահմանապահներով. Ալիև
13:20
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
11:55
Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան
09:53
«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. ...
09:20
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
09:10
«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»
08:35
Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»
23:35
Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում