ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Նալբանդյանի, իսկ մինչ այդ նաև' քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, արտգործնախարարությունում նախարար Նալբանդյանի և միջնորդի հանդիպումը տևել է ընդամենը հինգ րոպե, սակայն նրանք դուրս են եկել միասին' ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի ուղղեկցությամբ, և մեքենայով հեռացել: Ուորլիքն այս անգամ ևս եղել է քչախոս և միայն նշել է, որ Երևան այցելության նպատակը ԼՂ հակամարտության խնդիրը քննարկելն է: «ԱԳՆ-ում նախարար Նալբանդյանի հետ քննարկելու եմ ԼՂ հակամարտության խնդիրն ու ներկա իրավիճակը»,- նախքան հանդիպումն ասել է Ուորլիքը:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը Երևան է ժամանել հունիսի 9-ին: Նախքան ԱԳՆ-ում Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը նա հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների հետ: