ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ավարտվեց Ազգային ժողովի հինգերորդ գումարման 7-րդ նստաշրջանի աշխատանքը:

 

 

Պատգամավորները հոտկնկայս լսեցին Հայաստանի Հանրապետության օրհներգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին արդյունավետ աշխատանքի համար՝ հիշեցնելով, որ հունիսի 15-ին կառավարության նախաձեռնությամբ գումարվելու է ԱԺ արտահերթ նստաշրջան: