Հայ-իրանական հարաբերությունների տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած հայ-իրանական հերթական քաղաքական խորհրդատվությունների ժամանակ: Հունիսի 11-12-ը տեղի տևած խորհրդատբությունները հայկական կողմից ղեկավարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իրանական կողմից' Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրը:
Խորհրդատվությունների օրակարգում էին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, էներգետիկ, առևտրա-տնտեսական, հումանիտար ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցերը: Մանրամասն անդրադարձ է կատարվել համատեղ տնտեսական նախագծերի իրականացման ընթացքին:
Խորհրդատվությունների ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:
Իրանի ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջը տեղեկացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին: