ԿՀՎ-ն գաղտնազերծել է հինգ փաստաթուղթ, որոնք գնահատում են իշխանությունների գործողությունները 2001 թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունից առաջ և անմիջապես հետո: Փաստաթղթերում հաղորդվում է անվտանգության ծառայության սպաների ոչ պրոֆեսիոնալ և չհամաձայնեցված գործողությունների մասին: Բացի այդ, գաղտնազերծված փաստաթղթերում ասված է գործակալության ղեկավարի պաշտոնը երկար տարիներ զբաղեցրած Ջորջ Թենեթի հայտարարությունների մասին. փոխանցում է RT-ն:

 

«Այսօր հրապարակված փաստաթղթերն արտացոլում են տարբեր կողմերի հայացքները 2001թ. սեպտեմբերի 11-ից առաջ գործակալության աշխատանքի մասին»,- ասվում է նյութերի մեկնաբանության մեջ:

 

Հրապարակված փաստաթղթերում առանձնացվում է մոտ 500-էջանոց զեկույց, որում խոսվում է «համակարգային խնդիրների» մասին, որոնք դրված էին գործակալության առջև մինչ ահաբեկչությունը: Զեկույցում բերվում են ԿՀՎ վարչական ապարատի 17 աշխատակցի խոսքերը, որոնք հայտարարել են «գերատեսչությունում բազմակողմանի ռազմավարական ծրագրի բացակայության» մասին, որը կխանգարեր Բեն Լադենի գործողություններին:

 

Բերվում է նաև Թենեթի խիստ արձագանքն այդ զեկույցի հրապարակմանը, որն այն անվանել է «զառանցանք», «սխալ»: Թենեթի խոսքով՝ մի քանի անգամ այն ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնին և Կոնգրեսին զգուշացրել է հնարավոր վտանգի մասին և խնդրել ավելացնել գերատեսչության ֆինանսավորումը: