ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետ Արմեն Ա.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: Ոստիկանության բաժնի պետը մեղադրվում է իր կողմից սպասարկվող վարչական տարածքում չբացահայտված առանձանապես ծանր հանցագործությունների գծով բացասական ցուցանիշ չունենալու համար ծառայողական պարտականությունները չկատարելու և պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու մեջ:

 

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Արմեն Ա.-ն, տեղեկություն ստանալով, Հ.Ղ.-ի նկատմամբ 2013թ. փետրվարի 25-ին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով' հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարվելու մասին, ավելին՝ 2013թ. մարտ ամսվա սկզբներին վերջինիս տան բակում անձամբ տեսնելով Հ. Ղ.-ի ավտոմեքենայի վրա առկա հրազենային վնասվածքները, իսկ նրա հորից տեղեկանալով նշված ենթադրյալ հանցանքի կատարման մեջ համագյուղացու կողմից մաս նակցություն ունենալու կասկածի մասին, հանցագործության դեպքի մասին Կ.Ղ.-ի բանավոր հաղորդման վերաբերյալ արձանագրություն չի կազմել: Հանցագործության մասին հաղորդումը չի գրանցվել: Ինչպես նաև՝ հայտնաբերված հանցագործության մասին բաժնի պետը դատախազին և քննիչին անհապաղ տեղյակ չի պահել, չի զննել դեպքի վայրը և որևէ միջոց չի ձեռնարկել հանցագործության հետքերը, այլ նյութական օբյեկտները հայտնաբերելու ուղղությամբ, հազենային վնասվածքներով Հ.Ղ.-ի ավտոմեքենան համապատասխան փորձաքննության չի ուղարկել, առանձնապես ծանր հանցագործությունը և դա կա տարող անձանց բացահայտելու նպատակով համապատասախան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ չի ձեռնարկել:

 

Այնուհետև, դարձյալ, հանցագործության դեպքը թաքցնելու անձնական դրդումից ելնելով, կազմել է պաշտենեական կեղծ փաստաթուղթ: Նա 2013թ. մարտ ամսվա սկզբներին Հ.Ղ.-ի տան բակում «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայի զննության ժամանակ հայտնաբերելով հրազենային վնասվածքներ, դրանք չի արձանագրել, այլ հետին ամսաթվով կազմել է արձանագրություն, որում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, թե, իբր, ավտոմեքենայի վրա հրազենային վնասվածքներ չկան և այն անվնաս է: Զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերը՝ իբրև հանցագործության դեպք տեղի չունենալու վ երաբերյալ, կազմված եզրակացությամբ թողնվել է առանց հետևանք:

 

Պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետ Արմեն Ա.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

 

Կատարվում է նախաքննություն:

 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: