Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց՝ էլեկտարէներգիայի սակագինն օգոստոսի մեկից կբարձրանա 6.93 դրամով: Հանձնաժողովի ներկայացուցիչ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ հոսանքի սակագնի բարձրացման հիմնական պատճառը փոխարժեքի տատանումներն են:

 

Օգոստոսի մեկից էլեկտրաէներգիան կթանկանա:

 

ՀԾԿՀ-ի որոշման համաձայն' 0.38 կՎ լարման ցանցերից սնվող սպառողների, այդ թվում՝ տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը 1 կՎտժ-ի համար կկազմի 48.78 դրամ՝ նախկին 41.85 դրամի փոխարեն, գիշերային սակագինը (ժամը 23.00-ից մինչև 7.00)' 38.78 դրամ՝ նախկին 31.85 դրամի փոխարեն: