37-ամյա Դիաննան Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկվելուց հետո բաժնի շենքի 1-ին հարկի միջանցքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ շուրջ 15 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ոստիկանության աշխատակիցների հասցեին՝ խաթարելով բաժնի աշխատակիցների բնականոն աշխատանքը:

 

Ինչպես MediaMall.am-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից՝ Դ. Մելքոնյանը Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի 15 շենքի դիմաց դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով և զուգորդվել է հասարակական կարգի պահպանությունը հսկող անձին դիմադրություն ցույց տալով, այն է' Դ.Մելքոնյանը նշված փողոցում անհասցե խուլիգանական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, որի ընթացքում վերջինիս է մոտեցել հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ոստիկան Վահե Չոբանյանը և բռնելով Դ.Մելքոնյանի ձեռքը' փորձել է վերջինիս բերման ենթարկել ոստիկանության բաժին, սակայն նա ճանկռել է Վ. Չոբանյանի աջ դաստակը՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնաս և դիմել է փախուստի:

 

Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:

 

Նրա դեմ քրեական գործ է հարուցվել' ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով եւ 3-րդ մասի 2-րդ կետով:

 

Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: