ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' հունիսի 19-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.54 դրամով' կազմելով 473.42 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.68 դրամով և կազմել 535.53 դրամ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.16 դրամով' կազմելով 8.73 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.03 դրամով և կազմել 750.42 դրամ:

 

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հունիսի 19-ին կազմել է 17 հազար 950.56 դրամ, արծաթի գինը՝ 243.51 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 350.55 դրամ: