Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում 2 օր շարունակ հայերի և իրանցիների համար Թեհրանում ցուցադրվել է «Փրկության քարտեզ» ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ալիքը», ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են նաև իրանցի երիտասարդ ռեժիսորներ:

 

 

«Փրկության քարտեզը» փաստագրական ֆիլմ է, որը պատմում է եվրոպացի 5 հումանիստ կանանց մասին, ովքեր Հայոց ցեղասպանության ականատեսն են եղել և իրենց կյանքի լավագույն տարիները նվիրել են Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված հայ երեխաներին և կանանց: