Հայատանի մարզիկները շարունակում են իրենց ելույթները Բաքվում ընթացող եվրոպական խաղերում:

Այսօր բռնցքամարտի 64 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը, 1/8-րդ եզրափակչում մենամարտեց ուկրաինացի Վիկտոր Պետրովի հետ: Հովհաննես Բաչկովին չհաջողվեց հաղթահարել մրցակցի արգելքը: