Ադրբեջանի բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողների զոհվելու դեպք է տեղի ունեցել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով report.az լրատվական կայքը, Ադրբեջանի հյուսիսարևմտյան Կախի-Շաքի ավտոճանապարհին «Նիվա» և «Մերսեդես» ավտոմեքենաների բախման հետևանքով մեքենաների մեջ եղած բոլոր 5 ուղևորները տեղում զոհվել են:

 

Կայքը հայտնում է, որ «Նիվա» ավտոմեքենայում են գտնվել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պայմանագրային զինծառայողներ, կրտսեր ենթասպաներ Աբբասով Մաարիֆ Ալիջան օղլուն, Նիֆթիև Աջդար Փաշա օղլուն և Շամիլլի Անար Իխտիյար օղլուն: Վթարը տեղի է ունեցել զինծառայողների ավտոմեքենայի բարձր արագությամբ ընթանալու պատճառով:

 

Այսպիսով, 2015 թվականի հունիսի ընթացքում ադրբեջանական բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի թիվը կազմում է 8 զինծառայող:

 

Թեև Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն' տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազն 79 զինծառայող և 31-ից ավելի վիրավոր: