Ներկայացնում ենք այն ֆուտբոլիստների հարսանեկան արարողությունները, ովքեր ամուսնացել են այս ամիս:

Թե ֆուտբոլիստներից ովքեր են ամուսնացել և որտեղ են անցել շքեղ հարսանեկան արարողությունները, կարող եք տեսնել ստորև: 

Լորան Կոսելնին ամուսնացել է անցյալ հանգստյան օրերին: Հարսացուն Կլերն է:

Ֆերնանդո Լյորենտեն ամուսնացել է բժշկուհու հետ: Մարիան աշխատել է Բիլբաոյի Hospital de Cruces հոսպիտալում, որտեղ էլ առաջին անգամ ապագա զույգը հանդիպել է:

Կեյլոր և Անդրեա Նավասների հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել երեկ, Կոստա Ռիկայում

Պեդրո Ռոդրիգեսը շաբաթ օրն ամուսնացել է իր որդու մոր՝ Կարոլինա Մարտինի հետ: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Bugatti-ի վիլլայում՝ Կաբրերա-դե-Մարում (Բարսելոնա):

Հունիսի 20-ին տեղի է ունեցել Իվան Ռակիտիչի հարսանիքը: Իվանի և Ռաքելի հարսանյաց արարողությանը ներկա է եղել նաև զույգի դուստրը:

Հունիսի 20-ին ամուսնացել է նաև Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ռաֆայել Վարանը: Վարանի և Կամիլա Տիտգատի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Լե-Տուկեում:

Ակսել և Ռաֆաելա Վիտցելներ

Ելենան և Խավի Գարսիան

Խոսել Կալյեխոն և Մարտա

Ֆուտբոլիստին շնորհավորելու են եկել ընկերները

Երեք տարվա հարաբերություններից հետ Թոմ Քլեվլին և Ջորջինա Դորսեթն ամուսնացել են: Արարողությունը տեղի է ունեցել Լոնդոնի Claridge's հյուրանոցում:

Ֆուտբոլիստի հյուրերը

Ֆաբիո և Էրին Բորինիները

Լիզա Ռոսենբախի և Ռոման Վայդենվելերի հարսանեկան արարողությունը չնայած հունիսին չէ, այնուամենայնիվ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: