ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների կենտրոնաբնակ 7-13 տարեկան 35 երեխաները հունիսի 19-ից հանգստանում են Հանքավանի «Հասմիկ» ամառային մարզաառողջարանային ճամբարում:
Հուլիսի 2-ին ճամբարում ամառային հանգիստն անցկացնող երեխաներին տեսակցելու էին եկել վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը և աշխատակազմի ներկայացուցիչներ, ովքեր շրջայց կատարեցին ճամբարում, ծանոթացան երեխաների ամառային հանգստի կազմակերպման համար ստեղծված են բոլոր պայմանները:
Վարչական շրջանի ղեկավարի կողմից երեխաներին բաժանվել են նվերներ և քաղցրավենիք: