Հուլիսի 5-ին' ժամը 01:55-ի սահմաններում, Բերձոր-Ստեփանակերտ ավտոմայրուղու 28-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրասնպորտային պատահար, ինչի արդյունքում մահացել են ՊԲ զինծառայողներ Սասուն Սամվելի Զիրոյանը (ծնվ. 1989թ.) և Մարատ Գրիգորիի Թադևոսյանը (ծնվ. 1987թ.), իսկ Ալիկ Տիգրանի Պետրոսյանը (ծնվ. 1992թ.) և Սարգիս Արարատի Գևորգյանը (ծնվ. 1994թ.) ստացել են մարմնական վնասվածքներ:

 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: