«Ահազանգ !!!

Ամեն անգամ անցնելով դեպի Մոնումենտ տանող ճանապարհով' ո՞վ չի հիանում գերմանացի ռազմագերիների կառուցած եզրապատերով:

 

Այդ շարվածքն անվանում են «կիկլոպ», որի առանձնահատկությունն այն է, որ ոչ մի քար մյուսին նման չէ և ամեն քար շարում են ըստ ստորին քարերի տեղադրումից գոյացած բացվածքների:

 

 

Գեղագիտական բարձր արժեք ունեն, շատ գեղեցիկ են, ասես բնական ժայռակերտ պատնեշ լինեն. ուղիղ գծեր չկան, բայց միաժամանակ ներդաշնակ են ու համաչափ: Տարօրինակ է, բայց մեր օրերում արդեն այդ եզակի շարվածքը, արվեստի այդ յուրատեսակ հուշարձանը դառնում է ամենաիսկական վանդալիզմի զոհ` հայտնվելով սվաղի հաստ շերտի տակ. ո՞ւմ թողտվությամբ և ինչո՞ւ է ձեռք բարձրացվում քաղաքի այդ ինքնատիպ ժառանգության վրա. չէ՞ որ այն բոլորինս է, երեւանցիներինը»,- գրառումը և լուսանկարները Architecture & Construction Armenia «ՃՇ» ամսագրի ֆեյսբուքյան էջից: