Ճապոնացի գիտնականներն ստեղծել են Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի սիլիկոնե նմանակին, տեղեկացնում է The Times of India-ն:
Նմանակը ստեղծվել է հոլիվուդյան ստուդիայում և կիրառվել 3D-սկան տեխնոլոգիան: Նմանակը կարողանում է շարժել աչքերը:
«Կատարյալ է: Ինձ շատ է դուր գալիս: Պետք է ասեմ, որ այն ինձ շատ նման է: Ստախոս կլինեի, եթե ասեի, որ դա այդպես չէ»,- նշել է Ռոնալդուն: