Մոսկվայի «Սպարտակի» նախկին պաշտպան Յուրի Կովտունն անդրադարձել է ակումբի կողմից ձեռք բերված նոր ֆուտբոլիստին՝ Զե Լուիշին և նշել՝ միգուցե Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի համար Զե Լուիշը լավ խաղալու շարժառիթ դառնա.
««Սպարտակի» հարձակման գծում կա Յուրա Մովսիսյան, երիտասարդ խաղացողներ. միգուցե մրցակցի գալով նրանցից որևէ մեկը դուրս մնա, միգուցե Մովսիսյանի համար Զե Լուիշը դառնա ավելի լավ խաղալու դրդապատճառ: Մրցակցությունը միշտ օգտակար է»,- Կովտունի խոսքը մեջբերում է eurofootball.ru-ն: