ԱՄՆ-ում հայրն իր խեղդվող աղջկա կյանքը փրկել է սելֆի անելու համար նախատեսված ձողի միջոցով, հայտնում է ABC News-ն:

 

Միջադեպը տեղի է ունեցել Նանտակետ կղզում՝ ընտանեկան հանգստի ժամանակ: Տղամարդն ու իր 16-ամյա աղջիկը լողում էին օվկիանոսում, երբ աղջիկն անսպասելի ուժեղ հոսանքի մեջ է ընկել: Հայրը նրան է մեկնել սելֆիի ձողը, ինչի միջոցով էլ կարողացել է աղջկան ափ հանել:

 

Ավելի ուշ փրկարարները հասել են օգնության և հանել են աղջկան ջրից: