Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է Sky հեռուստաալիքի գովազդում:

Տեսահոլովակի հերոս փոքրիկ տղան ֆուտբոլիստին ասում է.

«Իսկ դուք գիտե՞ք, Մխիթարյան, որ մենք ունենք Sky հեռուստաալիքը: Հայրիկս Բունդեսլիգայի բոլոր խաղերն է նայում, իմ մայրիկը՝ սերիալներ, եղբայրս «Շալկեի» երկրպագու է և ստիպված է համակարգչով նայել ֆուտբոլը: Իսկ ես նայում եմ իրականում»:

Տեսանյութը' այստեղ