«Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի մամուլի քարտուղար Կարինե Հարությունյանը որևէ ակնարկ չի տեսնում երեկ՝ սրճարանում Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի թեյի սեղանի շուրջ հանդիպելուց հետո «Ժառանգության» նախագահի հայտարարությունում՝ առ այն, որ թեկնածուները միավորվելու են:
«Ես Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքում որևէ ակնարկ չեմ տեսնում»- Tert.am-ի հետ զրույցում ասաց Կարինե Հարությունյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք ճշգրտվա՞ծ են տեխնիկական դետալներն ու ամենագլխավորը հարցը՝ ով ում է միավորվելու. Հրանտ Բագրատյանը Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն, թե՝ հակառակը:
Նշենք, որ ինչպես տեղեկացրել էր «Առավոտը»՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ակնարկել է, որ միավորվելու են՝ ասելով. «Հայրիկյանի հարցը չենք քննարկել: Քննարկել ենք Հայաստանի ապագան, որ հայ ժողովուրդը մեր միասնական ջանքերով իր հաղթանակը տոնի: Նժարի վրա դրված է մեր երկիրը փոխելու հարցը»: