Շվեյցարական Նիոն քաղաքի ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում տեղի ուենցավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը:

Հայկական ակումբներից «Ալաշկերտ» - «Կայրաթ» զույգի հաղթողը որակավորման երրորդ փուլում կխաղա «HNK Ռիեկա» (Խորվաթիա) - «Աբերդին» (Շոտլանդիա) զույգի հաղթողի հետ:

«Շիրակ» - «ԱԻԿ» զույգի հաղթողը կմրցի հունական «Ատրոմիտոսի» հետ:

Իսկ Հենրիխ Մխիթարյանի թիմի՝ Դորտմունդի «Բորուսիայի» մրցակիցը հաջորդ փուլում կլինի ավստրիական «Վոլֆսբուրգ» և «Շախտյոր» (Բուլղարիա) զույգի հաղթողը:

Հանդիպումները տեղի կունենան կկայանան հուլիսի 30-ին և օգոստոսի 6-ին: