Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի»+ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Գերմանիայի Հալլե քաղաքումհետևել է WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի միջև թվով արդեն 4-րդ մենամարտին: 

Աբրահամի՝ Շտիգլիցին նոկաուտի ենթարկելուցհետո ռինգ է բարձրացել նաև հայազգի ֆուտբոլիստը ու շնորհավորել Աբրահամին: 

Այսօր արդեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու արել հետևյալ գրառումը. «Չեմպիոնի հետ, երեկ երեկոյան»: