Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեք տարվա պայմանագիր է կնքել պորտուգալական «Մարիտիմուի» հետ:
Ֆուտբոլիստը «Մարիտիմուի» ալիքին տված հարցազրույցում նշել է.
«Շատ ուրախ եմ, որ «Մարիտիմուի» հետ պայմանագիր ստորագրեցի: Հուսով եմ՝ լուրջ հաջողություններ կունենամ ակումբի հետ: Ձախ եզրային խաղացող եմ, սիրում եմ ավելի հարձակվողական ֆուտբոլ խաղալ, գոլեր խփել: Ծանոթացել եմ մարզադաշտին, տեսել եմ մարզումները:
Շատ ուրախ եմ, որ որ հնարավորություն ունեմ խաղալ պորտուգալական թիմում և ամեն ինչ պետք է անեմ, որ Հայաստանը և Հայաստանի խաղացողներին ավելի լավ ճանաչեն և ավելի շատ ֆուտբոլիստները հայտնվեն Պորտուգալիայի առաջնությունում: Ցանկանում եմ շատ գոլեր խփել, շատ հաղթանակներ տոնել և որ թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցնի տեղ լավագույն քառյակում կամ եռյակում: Շատ դժվար բան եմ ասում, բայց հուսով եմ, որ կհաջողվի: Պետք է ամեն ինչ անենք դրա համար»: