Մշտապես, գունեղ եւ ոճային հագուկապով աչքի ընկնող դերասանուհի Անաիս Սարդարյանը Life.panorama.am-ի հետ այսօր խոսել է իր կերպարային եւ առօրյա զգեստապահարանի մասին:

 

 

anais

 

 

«Չեմ կարող ասել, որ ոճային առումով ես անգերազանցելի եմ եւ կարող եմ ինձ թույլ տալ խորհուրդներ հղել մեր երիտասարդ աղջիկներին, թե ինչպե՞ս հագնվեն, կամ իրենց զգեստապահարանում ինչերի՞ց հրաժարվեն, միայն կարող եմ այդ առումով հայտնել իմ սուբյեկտիվ կարծիքը: Առաջին բանը, ինչին ես ամեն օր արթնանալիս հետեւում եւ առաջնորդվում եմ՝ տրամադրությունն է: Եթե մարդ ուզում է գեղեցիկ լինել, պետք է լավ տրամադրություն ունենա, արթնանա բարի, արեւոտ ու լուսավոր մտքերով: Դա փորձված բան է իմ կողմից, երբ ես կարող եմ արթնանալ եւ ասել, թե տխուր եմ, փոքր-ինչ հիվանդ, այդ ժամանակ անգամ դիմահարդարումը չի օգնում, որ իմ ուզած տեսքն ունենամ: Այսինքն՝ գեղեցիկ հագնվելու եւ երևալու համար նախեւառաջ պետք է սկսել հոգեվիճակից»,- նշեց դերասանուհին:

 

 

 

 

Իր համար զգեստներ ընտրելու հարցում էլ Անաիսը հավելեց. «Պետք է ասեմ, որ ես առհասարակ չեմ շարժվում նորաձեւության տենդեցներով, չեմ հետեւում, թե ինչն է այս տարի առավել նորաձեւ, թե ինչն է սեզոնի թրենդը, ես հագնվում եմ իմ ճաշակով. Փառք Աստծո, Աստված ինձ շնորհել է դրանով, այսինքն՝ չեմ կարող ասել, որ սխալ եմ համադրում զգեստներս կամ անճաշակ հագնվում: Շատ եմ ուրախանում, երբ երկրպագուներս, գրում են, որ իրենց հաճելի է, թե ինչպես եմ հագնվում եւ առօրյայում եւ սերիալում»:

 

 

Ի դեպ, դերասանուհին նկատեց, որ շատ է հետեւում իր զգեստապահարանին եւ խիստ առանձնացնում է եթերային եւ առօրյա հագուստները. «Այն, ինչ հագնում է Անաիսը կյանքում, հիմնականում դրանք չի հագնում եթերում, իհարկե, շատ կցանկանայի, որ այդ երկու զգեստապահարանները լրիվ առանձնացված լինեին, բայց որքան կարողանում եմ, աշխատում եմ չխառնել կերպարներիս եւ Անաիսի հագուստները: Օրինակ՝ այս շրջանում «Խոպանի տեսություն» սիթքոմում իմ կերպարը մի գլամուռային աղջիկ է, ով մշտապես բարձրակրունկ կոշիկներով է հանդես գալիս, նա տարբերվում է ինձնից, ճիշտ է՝ ես ժամանակ առ ժամանակ բարձրակրունկ կոշիկներ հագնում եմ, բայց գլամուռ լինելուց շատ եմ հեռու, ինձ ամեն օր դիմահարդարմամբ չեն տեսնի, վարսերս էլ միշտ չեն խնամված»,-ընդգծեց նա:

 

 

Մանրամասներն՝ այստեղ: