Քիչ առաջ Աշխարհի 2018թ-ի առաջնության կազմակերպիչ երկրի' Ռուսաստանի, Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցավ աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակակահանությունը:

Միջոցառումը մեկնարկեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքով: ՖԻՖԱ-ի նախագահ Ժոզեֆ Բլատերը շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահին և նշեց, որ ուրախ է Սանկտ Պետերբուրգում գտնվել:

Նշենք, որ խմբային փուլ դուրս կգան 31 հավաքականներ, իսկ կազմակերպիչ երկրի' Ռուսաստանի հավաքականը իր ելույթները կսկսի հենց խմբային ֆուլից:

Վիճակահանության արդյուքները.

A խումբ - Հոլանդիա, Ֆրանսիա, Շվեդիա, Բուլղարիա, Բելառուս, Լյուքսեմբուրգ։

B խումբ - Պորտուգալիա, Շվեյցարիա, Հունգարիա, Ֆարեյան կղզիներ, Լատվիա, Անդորրա։

C խումբ - Գերմանիա, Չեխիա, Հյուսիսային Իռլանդիա, Նորվեգիա, Ադրբեջան, Սան Մարինո

D խումբ - Ուելս, Ավստրիա, Սերբիա, Իռլանդիա, Մոլդովա, Վրաստան

E խումբ - Ռումինիա, Դանիա, Լեհաստան, Չեռնոգորիա, Հայաստան, Ղազախստան

F խումբ - Անգլիա, Սլովակիա, Շոտլանդիա, Սլովենիա, Լիտվա, Մալթա

G խումբ - Իսպանիա, Իտալիա, Ալբանիա, Իսրայել, Մակեդոնիա, Լիխտենշտեյն

H խումբ - Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Հունաստան, Էստոնիա, Կիպրոս

I խումբ - Խորվաթիա, Իսլանդիա, Ուկրաինա, Թուրքիա, Ֆինլանդիա

Եվրոպական գոտում 9 խմբերի հաղթողները ստանալու են եզրափակիչ փուլի ուղեգիր, իսկ երկրորդ տեղերում գտնվող հավաքականները՝ 4 ուղեգրերը խաղարկելու համար պայքարը կշարունակեն անցումային խաղերում:

Նշենք, որ միջոցառումը վարում են Դմիտրի Շեպելևը և մոդել Նատալիա Վադյանովան:

Միջոցառմանը ներկա էին նաև Ռոնալդոն, Դիեգո Ֆորլանը, Սամուել Էտոն, Ֆաբիո Կանավարո, Օլիվիեր Բիրհովը և այլք:

 

Жеребьевка квалификации ЧМ-2018

Жеребьевка квалификации ЧМ-2018

.

Жеребьевка квалификации ЧМ-2018

Жеребьевка квалификации ЧМ-2018

 Жеребьевка квалификации ЧМ-2018

Жеребьевка квалификации ЧМ-2018

Жеребьевка квалификации ЧМ-2018

Жеребьевка квалификации ЧМ-2018