Նախկին ֆուտբոլիստ Վալերի Ռեյնգոլդը մեկնաբանել է Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրում Մոսկվայի «Սպարտակի» ցուցադրած խաղը՝ «Կրասնոդարի» հետ դիմակայությունում, և անդրադարձել Յուրա Մովսիսյանի հաղթական գոլին:
«Սպարտակի» խաղից հաճույք ստացա: Նրանք ցուցադրեցին պատասխանատու, կարգապահ, գրագետ խաղ և, ամենակարևորն է, խաղացին հոգով: Վաղուց նման բան չէի տեսել: Գոհ եմ «Սպարտակի» խաղից:
Մովսիսյանը խելահեղ գոլ հեղինակեց: Մի փոքր ավելի շուտ խփելը ավելի հեշտ կլիներ, սակայն նա ավելի ուշարեց դա և այնպես նետեց գնդակը, որ տրակտորները չէին կարող հանել»,- Ռեյնգոլդի խոսքը մեջբերում է «Советский спорт»-ը: