ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2015 թվականի սեպտեմբերի 14-ի աշխատանքային օրը տեղափոխվեց 2015 թվականի սեպտեմբերի 19-ը' շաբաթ օրը:

 

Գործադիրի նիստում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ որոշման նպատակն է հնարավորություն ընձեռնել ՀՀ քաղաքացիներին Խաչվերացին՝ սեպտեմբերի 13-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:

 

Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ օգոստոսի 16-ը՝ Խաղողօրհնեքին հաջորդող օրը, լինելու է աշխատանքային: Սակայն, հաշվի առնելով այն, որ հայ ժողովուրդը համարվում է Քրիստոնեությունն ընդունած առաջին ազգը՝ վարչապետը կոչ արեց բոլոր գործատուներին՝ այդ օրն ընդառաջել այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են այցելել իրենց ննջեցյալներին: