Footyheadlines.com-ը ներկայացրել է այն մարզաշապիկները, որոնցով Դորտմունդի «Բորուսիան» իր ելույթներն է սկսել Եվրոպայի լիգայում:

Հիշեցնենք, որ գերմանական ակումբը մեկնարկեց որակավորման երրորդ փուլից և առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց «Վոլֆսբերգի» նկատմամբ:

Հանդիպման միակ գոլը 14-րդ րոպեին՝ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո, հեղինակեց Յոնաս Հոֆմանը: