Որքան էլ քո կյանքն անամպ ու երջանիկ է, լինում են օրեր, երբ չնայած բոլոր ջանքերին, դու չես կարողանում պահպանել քո սովորական տրամադրությունը. կարծես ինչ-որ մեկը քամած լինի էներգիադ: Իսկ դա անընդունելի հոգեվիճակ է, հատկապես ամռանը, երբ դուք սեքսուալ գրավչության կարիք ունես ինչպես երբեք: Հոգ չէ .ահա մի շարք փոքրիկ հնարքներ, որոնք կարող են ակնթարթորեն բարձրացնել քո սեքսուալ գրավչությունը: Եվ այսպես' 50 արագ էներգետիկ հնարքներ, և դու անասելի սեքսուալ ես,- գրում է Cosmo-ն:
1 Իհարկե հասկանում ենք, որ հարմար է ցածր կոշիկներով աշխատանքի գնալը, հատկապես ամռանը: Սակայն շաբաթվա մեջ մի քանի օր անպայման կրիր բարձրակրունկ կոշիկներ: 7 սանտիմետրանոց բարձրակրունկների վրա սեթևեթող գեղեցկուհու կողքով անտարբեր չի կարող անցնել ոչ ոք: Իսկ ուրիշ ի՞նչ է հարկավոր քո ինքնագնահատականի բարձրացման համար:
2 Ցածրացրու ձայնդ հեռախոսով խոսելիս: Ապացուցված է, որ մենք ավելի խոր և ցածր ձայնով ենք խոսում նրանց հետ, ով մեզ համար կարևոր է:
3 Քո ներքնազգեստի դարակի խորքում խոտաբույսերով թեյ պահիր: Լավ բուրող ներքնազգեստ կրելն ավելացնում է զգայականությունը:
4 Զմայլվիր մարմնիդ ուրվագծերով' քեզ դիտելով հետևից հայելու մեջ: Այդ անկյունից դու ինքդ քեզ որպես կանոն չես տեսնում: Տեսնելով մեջքիդ կորությունն ու գեղեցիկ հետույքդ, քեզ ցանկալի կզգաս:
5 Գնա խանութ...
Առանց ներքնազգեստի
6 Մի ժամ անցկացրու սրճարանում գրավիչ բարմենի և մի գավաթ սուրճի ընկերակցությամբ: Ասում են' սուրճն ու ֆլիրտը դրական են ազդում նաև ֆիզիկական ակտիվության վրա:
7 Փոխիր սանրվածքդ: Դա կփոխի քո արտաքին տեսքը, և ողջ օրը կլինես ուշադրության կենտրոնում:
8 Եթե պարտադիր է գուլպաներ կրել աշխատավայրում, զուգագուլպաներ հագիր: Ոչ ոք չի իմանա, որ դրանք մինչև գոտկատեղ չեն հասնում, բացի քեզնից...իսկ դա այնքան սեքսուալ է:
9 Խոսքի մեջ օգտագործիր այնպիսի բառեր, ինչպիսիք են կրքոտ-ն ու գրավիչ-ը:
10 Գրավիչ եղիր նույնիսկ աշխատավայրում: Նստիր կուրծքը դուրս, մեջքն ուղիղ, մեկ ոտքը մյուսին գցած:
11 Օրագիր պահիր: Շաբաթը մի քանի անգամ գրառիր քո երազանքներն ու ապրումները:
12 Կեսօրին, արյան շրջանառությունը լավացնելու համար կատարիր մեջքի վարժություն, կատվի նման ճկելով և ուղղելով մեջքը և այնուհետև առաջ մեկնելով ձեռքերը:
13 Ննջարանում կախիր կարմիր վարագույրներ' դրանք կրքոտ մթնոլորտ են հաղորդում:
Շարունակությունն՝ այստեղ: