Սոչիում տեղի ունեցած Fight Nights Sochi մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Խաչատրյանն անցկացրեց իր հերթական մենամարտը:

Մարզիկը մրցավարների միանձնյա որոշմամբ հաղթանակ տոնեց Սուլթան Աբդուրազակովի (Ռուսաստան, MMA վարկածով աշխարհի գավաթակիր) նկատմամբ:

Նշենք, որ Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարզիկներ Հրաչիկ Ենգիբարյանը և Աշոտ Փաշյանը նույնպես հաղթանակ են տոնել:

Այս մասին տեղեկացնում է fightnights-ը: