Ռուսաստանի առաջնության երրորդ տուրում «Ուրալի» և «Մորդովիայի» միջև հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: «Ուրալի» միակ գոլը հեղինակել է Էդգար Մանուչարյանը:
Ֆուտբոլիստը մեկնաբանել է խաղը և, մասնավորապես, նշել.
«Առաջին գոլս չէ «Մորդովիայի» դարպասը: «Մորդովիայի» դարպասը գրավել եմ նաև, երբ հանդես էինք գալիս Ռուսաստանի առաջին դիվիզիոնում: Եվ ահա կրկին խփեցի, սակայն այս գոլը մեզ հաղթանակ չբերեց: Ստացվում է, որ այն ոչ մի բանի պետք չէր: Ցավալի է, որ գրեթե հաղթած խաղում հաղթանակը բաց թողեցինք: Վերջնամասում սխալներ թույլ տվեցինք և պատժվեցինք դրա համար: Ընդհանուր առմամբ, մենք ավելի լավ էինք խաղում, ավելի շատ պահեր ստեղծեցինք: Եթե երկրորդ խաղակեսում օգտագործեինք մեր պահը, համոզված եմ՝ կհաղթեինք: Սակայն պետք է շարունակել աշխատել»,- Մանուչարյանի խոսքը մեջբերում է Советский спорт-ը: