Ռուսաստանի ռազմաօդային ուժերը և օդատիեզերական պաշտպանության զորքերը միավորվել են՝ կազմելով զինված ուժերի նոր տեսակ՝ ՌԴ-ի Օդատիեզերական ուժեր (ՕՏՈւ), հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: Նոր կառուցվածքը ներառում է ավիացիայի բոլոր տեսակները, հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության ուժերը, ինչպես նա և տիեզերական ուժերի ստորաբաժանումները, որոնք պատասխանատու են տիեզերական ռազմական սարքերի ուղեծիր դուրսբերման և դրանց կառավարման համար:

 

 

«Ռազմաօդային ուժերի և օդատիեզերական պաշտպանության զորքերի միավորման ուղիով ՕՏՈւ-ի ձևավորումը երկրի օդատիեզերական համակարգի կատարելագործման օպտիմալ տարբերակն է»,- սելեկտորային խորհրդակցության ընթացքում հայտնել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն: