Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ անդրադարձել է ՖԻՖԱ-ին:

Ամերիկյան հեռուստաշոուի ժամանակ տված հարցազրույցում ֆուտբոլիստը կրկին կոպիտ է արտահայտվել կառույցի կոռուպցիոն սկանդալի մասին և նշել.

«Ինձ բացարձակ չի անհանգստացում ՖԻՖԱ-ի այդ սկանդալը: Ֆուտբոլիստներն ընդհանրապես այդ մասին չեն խոսում: Մենք քննարկում ենք երաժշտությունը, կանանց, նորաձևությունը, սանրվածքները և զարդերը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆուտբոլիստը կոպիտ էր արտահայտվել կառույցի մասին և նշել էր, որ թքած ունի ՖԻՖԱ-ի վրա: