Մոսկվայի «Սպարտակը» էլեկտրոնային հասցեին նամակ է ստացել, որում Ալեքսեյը և Ելենան խնդրել են իրականացնել իրենց փոքրիկ դստեր երազանքը` հանդիպում կազմակերպել իր կուռքի`Յուրա Մովսիսյանի հետ:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը անմիջապես արձագանքել է, իսկ ակումբի ղեկավարությունը թույլատրել է փոքրիկին ներկա լինել թիմի նախախաղյան մարզմանը:
Առողջական խնդիրներ ունեցող Անգելինան ֆուտբոլիստների շարքում տեսնելով Մովսիսյանին ամաչել է, սակայն անմիջապես կրել է հարձակվողի կողմից նվիրած գլխարկն ու մարզաշապիկը:
Ցանկանում ե՞ս գրկախառնվել,- հարցրել է Մովսիսյանը:
Փոքրիկի հայրը նշել է, որ իր դուստրը արդեն եղել է մոսկովյան թիմի խաղին` Կազանում: Աղջիկը «Ռուբինի» երկրպագուների ներկայությամբ բղավել է.
«Самый лучший из армян — это Юра Мовсисян!»: