Չինաստանի Դունգուան քաղաքում (Գուանդունի նահանգ) մետրոյի կառուցվող կայարանը թաղվել Է գետնի տակ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The South China Morning Post-ին: Ականատեսները նկարահանել են միջադեպը, որը տեղի Է ունեցել օգոստոսի 13-ին՝ ժամը մոտավորապես 10:00-ին, տեսագրությունը զետեղել են Համացանցում:
Ըստ հրատարակության տեղեկատվության՝ կառուցվածքներն սկզբնապես քանդել Էին օգոստոսի 12-ին: Կրկնական փլումը տեղի Է ունեցել նորոգման աշխատանքների ժամանակ: Դրա հետեւանքով փլման մակերեսը, որը կազմել Է շուրջ 80 քառակուսի մետր, ավելացել Է մինչեւ 300 քառակուսի մետր:
Ինչպես հաղորդել Է Ecns.cn-ն, զոհվել Է մեկ բանվոր: Տուժածների թիվը չի ճշտվում: