ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ստացվել «Պանտերա» անվտանգության ծառայության հերթափոխի պետի հանդեպ ծեծկռտուքի վերաբերյալ:
MediaMall.am-ի տեղեկացմամբ՝ ՀՀ ոստիկանության կենտրոնականի բաժնում հետաքննություն է կատարվում հանգամանքները պարզելու նպատակով: «Թիվ մեկ համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Հյուսիսային համալսարանի մոտից' Ալեք Մանուկյան փողոցից, իրենց մոտ բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Վարազդատ Խոցանյանը»,- հայտնել է ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:
«Պանտերա» անվտանգության ծառայության նշյալ աշխատակիցը հսկել է Հայաստան ժամանակ հայտնիների անվտանգությունը, այդ թվում' Քիմ Քարդաշյանին: