Այն հիվանդը, ով բժշկվելու հույս չունի, արդեն ինքն է հեշտացնում իր քայքայվելը, ինքն է մոտեցնում իր մահը, իսկ այն հիվանդը, ով հույս ունի բժշկվելու, խնամում է իր անձը և դեղ ու դարման է փնտրում: Ապրենք հույսով, ըստ հին ասացվածքի. «Քանի շնչում եմ, հույս ունեմ»:
Օգոստոսի 24-ի ճաշու ընթերցվածք՝
Երգ. 6: 3-8
Մաղ. 3: 1-2
Գաղ. 3: 24-29
Ղուկ. 2: 1-7։