Լոս Անջելեսում կորել Է 35-ամյա Թոբիաս Շտրեբելը, տղամարդ, որն ավելի քան 100 հազար դոլար Է ծախսել արտաքինը փոխելու համար, որպեսզի նմանվի փոփ-կատարող Ջասթին Բիբերին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail -ին:

 

 

Վերջին անգամ Շտրեբելին տեսել են օգոստոսի 18-ին: Նա եղել Է Toyota Camry ավտոմոբիլի ղեկին:

 

 

Ինչպես պատմել Է կորածի ընկերը, այդքան հանկարծական անհետացումը նման չԷ նրան, քանի որ նախկինում տղամարդը միշտ նախազգուշացնում Էր մեկնումների մասին:

 

 

2014 թվականին Շտրեբելը մասնակցել Է ռեալիթի-շոուի, որտեղ նրան պլաստիկ վիրահատություններ են արել: Բիբերի նմանակը դառնալու համար տղամարդն ստիպված Է եղել շատ բան փոխել իր արտաքինում. այտերը, քունքերը, աչքերի եւ շրթունքների ձեւը, ինչպես նաեւ դեմքի ձվաձեւությունը: